Այսօր՝ հուլիսի 8-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ սահմանադրական դատարանի երեք անդամներին նշանակելու լիազորությունները տրվեն նախագահին՝ ապահովելու հակակշիռների մեխանիզմը։
«Բնականաբար պետք է լինեն հնարավորինս ներառական քննարկումներ՝ գործադիր, օրենսդիր մարմինների, նախագահական ինստիտուտի եւ դատական համակարգի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Եվ կողմ ու դեմ փաստարկները քննարկելով՝ կհանգենք եզրակացության»,- ասել է Մակունցը՝ նշելով, որ եթե փաստաթուղթն անընդունելի լիներ, նախագահը չէր ստորագրի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







