Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (ՀՍԾՏԿ)։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները, իսկ Գավառում՝ շինարարական եռուզեռ է։ Այն շահագործման կհանձնվի 2021-ին:
Քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, մեկ պատուհանի սկզբունքով, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







