ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է այժմ հիմնանորգվող և առաջիկայում հիմնանորոգվող մի շարք ավտոճանապարհների աշխատանքների ցանկը։
- Կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին։
- Ներկայումս ընթանում է Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգումը:
2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև-Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը։
Նախատեսված է`
- 2021 թ.-ին՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության 17.5 կմ հատվածի
- 2022 թ.-ին՝ ևս 10 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
Ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թվականներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







