Հուլիսի 5-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ, հաղորդում է Ալիք Մեդիան։
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 951, ապաքինվել` 828 մարդ:
Կարանտինային ռեժիմում է 3.828, հատուկ վերահսկողության ներքո` 192 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







