ՀՀ Կառավարությունն այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցած նիստում որոշեց հասանելի դարձնել ուսանողական վարկերը։
Առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։
Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավելի, քան 800 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







