Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 232 863-ի, մահվան ելքերը՝ 11 106-ի, արձանագրվել է ապաքինման 194 098 դեպք: Այս մասին հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 2652 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 863-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 148 մարդ, հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում արդեն մահացել է 11 106 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում արձանագրվել է ապաքինման 194 098 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







