Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 939 դեպք։ 23 հիվանդները ապաքինվել են, բուժվածների թիվը կազմում է 817:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 15 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3080 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 242:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







