Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Թովմասյանի խորհրդականի լուտանքների վրա ուշադրություն պետք չի դարձնել․ Հովակիմյան

Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդականներից Գրիգոր Մուրադյանի՝ հունիսի 25-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարություններին:

Նա նշեց, որ Մուրադյանը Հայաստանի իշխանությունների, ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ ու լուտանքներ է հնչեցրել:

«Նրա լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում։ Նա չի թաքցրել, որ 2018 թվականի «թավյա հեղափոխության», ՀՀ ժողովրդի նկատմամբ ատելություն է տածում։ Այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի այսպիսի արտահայտություն է անում: Մեջբերում եմ՝ «ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել և, ամենակարևորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Հասկանո՞ւմ  եք՝ խոսքը հանրային ծառայողի մասին է, որը պետբյուջեից աշխատավարձ է ստանում, ով ժովովրդի վճարած հարկերի միջոցով է աշխատավարձ ստանում։ Ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևակերպված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնաս տալու մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել»,-  ասաց Հովակիմյանը:

Հովակիմյանի խոսքով՝  պետք է հասկանալ ՀՀ իշխանություններին վնասելու իր մոլուցքով այս անձև մինչև ուր է հասնելու։

«Այդ լուտանքների վրա ուշադրություն պետք չի դարձնել։ Մեղք կլինի վիրավորվել Թովմասյանի խորհրդականի վիրավորանքներից»,-  ասաց Հովակիմյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+