ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում գնահատման ձևավորման կարգի փոփոխությունների նախագիծ է պատրաստել:
Համապատասխան նախագիծը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել կառավարության 2010թ. ապրիլի 8-ի որոշման մեջ, հրապարակվել է e-draft.am. էլեկտրոնային հարթակում։
Նախագծի համաձայն, մասնավորապես, 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:
Նշվում է, որ քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
Նաև նախագծի շրջանակներում առաջարկվում է, որ 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







