Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:10

Հայոց Ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան

Հայոց Ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան

Հայոց Ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Նախագահի մամուլի ծառայության կողմից:

Հարցազրույցում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի պատմությունը, 1915 թվականի Ցեղասպանությունը, թուրքական ղեկավարության նման գործողությունների պատճառները, ինչպես նաև անդրադարձել Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած կորուստներին:

«Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ», — ասել է նախագահը ։ 

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ոչ միայն հայերին, այլ առաջին հերթին համամարդկային արժեքների նկատմամբ վերաբերմունքի, այդ չարիքը կանխելու խնդիր է:

Նախագահի խոսքով՝ այսօր միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը չի կասկածում Ցեղասպանության փաստին: Միևնույն ժամանակ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ հարաբերությունների այսրոպեական տնտեսական կամ քաղաքական շահերի տեսանկյունից:

Նախագահն ընդգծել է, որ Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։  «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար», – ասել է Արմեն Սարգսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+