Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Այս հարցը Հայաստանի ներքին գործն է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Այս հարցը Հայաստանի ներքին գործն է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել  Դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դեսպանության գնահատմամբ՝ խոսքը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, ըստ էության, փոխարինման միջոցով Հայաստանում տեսալսողական ԶԼՄ-ների գործունեության իրավական բազայի արդիականացմանն ուղղված օրենսդրական ակտի քննարկման մասին է:

«Նախ ցանկանում ենք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ներքին գործն է։ Դրա հետ մեկտեղ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դրա քննարկման գործընթացին», — ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրինագծի ընդունումը կհանգեցնի մեդիատարածքի մի ամբողջ ոլորտի բավականին լուրջ վերափոխման: Նոր պայմաններում օտարերկրյա հեռարձակողները, իսկ այսօրվա դրությամբ խոսքը հիմնականում ռուսական հեռուստաալիքների մասին է, կարող են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։

«Այսինքն՝ պետք է պայմանավորվել նոր “խաղի կանոնների” մասին, որոնք, հավանաբար, կառաջարկի հայկական կողմը։ Ռուսական կողմն արդեն բազմիցս նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին։ Սպասում ենք հայ գործընկերների պատասխանին», — նշվում է մեկնաբանության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ բանավեճի կարևոր ասպեկտներից մեկը, այսպես կոչված, «լեզվական» անվտանգությունն է: Դիվանագիտական ներկայացուցչության գնահատմամբ՝ դրանով է պայմանավորված օտարալեզու մեդիա արտադրանքի պարտադիր «ուղեկցությամբ» կամ հայերեն ենթագրերով օրինագծում պարունակվող պահանջը:

«Կրկին փաստով խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական անկախ պետության կայացման վաղ փուլում ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է որևէ իրեն հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջներն ըստ էության շարունակում են այդ գործընթացը։ Բայց դե ֆակտո ռուսերենը շարունակում է մինչ օրս մեծ դեր խաղալ Հայաստանում։

Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ՝ ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի մոտ ապրում են բարեկամներ, որոնց հաճախ այցելում են և այլն: Մեր երկրները միավորում են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությունը», — ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ:

Դրանում նշվում է հայկական հասարակության հետաքրքրությունը ռուսական հեռուստաալիքների նկատմամբ։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվության համաձայն, Հայաստանում հեռարձակվող «Առաջին ալիք», «ՌՏՌ Պլանետա» և «Ռուսաստան. Մշակույթը»  բավականին պատկառելի ու կայացած լսարան ունեն։

Դեսպանատունը նշում է, որ հաշվի առնելով օրենսդրական նոր պահանջները ՝ հարց է առաջանում մալուխային փաթեթների առկայության մասին ։ «Եթե մարդը համարի, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ապա ստիպված կլինի ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Սակայն, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ոչ բոլորն են կարող դա թույլ տալ», — ընդգծում է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Դեսպանատունն անդրադարձել է նաև ռուսական հեռուստաալիքներում ցուցադրվող հաղորդումների բովանդակության վերաբերյալ մեղադրանքներին։

«Կարծես թե դա ավելի շատ նախասիրությունների հարց է։ Իսկ ընդհանուր առմամբ, ցանկացած լրատվամիջոց, այդ թվում ՝ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետներ, որոնց հետ հեռուստադիտողն իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։ Կարելի է նույնիսկ դրանք վիճարկել, քանի որ, ինչպես հայտնի է՝ վեճի ընթացքում է ծնվում ճշմարտությունը։

Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի կերպ չեն հավակնում օրենսդրական գործընթացին միջամտելու։  Հայ խորհրդարանականները կքվեարկեն՝ ելնելով իրենց պետության և ժողովրդի շահերի սեփական ըմբռնումից։ Ռուսաստանը, անկասկած, կհարգի այդ մասին ցանկացած որոշում։ Միաժամանակ, հուսով ենք, որ շարադրված նկատառումները կլրացնեն վարվող քննարկումների ընդհանուր պատկերը։ Առավել ևս, որ նոր օրենքը որոշակիորեն էական ազդեցություն կունենա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ընդհանուր համալիրի զգալի մասն է», — ասված է մեկնաբանության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+