Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին․ այսօր արդեն պայմավորվածություն է ձեռք բերվել։ Նրանց թիվը մոտ 100 է», — նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Միասնական քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն) առարկայից, հուլիսի 4-ին կլինեն «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







