Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած մեկ օրում կորոնավիրուսը հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակվածը Հադրութի շրջանի բնակիչ է։
COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը 114 է։ Արցախի Հանրապետությունում հունիսի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակով վարակվելու 1 նոր դեպք է արձանագրվել, 77 հիվանդ արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Այս պահին մեկուսացման մեջ է գտնվում 68 քաղաքացի, անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 1828:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







