Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երկու փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 42 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 28 միլիոն դրամը՝ Ծովասարի համայնքապետարանը:
Ծովասար համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 3-րդ և 4-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:
«3-րդ և 4-րդ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 1650 գծամետր, որից 650 –ը հիմնանորոգվել էր նախորդ տարվա ընթացքում, դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Այս ծրագրով արդեն լիովին կամբողջանա ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այս պահին մեր համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 30 տոկոսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







