ԱՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած մեկ օրում կորոնավիրուսը հայտնաբերվել է ևս 3 քաղաքացու մոտ: Վարակվածները Շահումյանի շրջանի բնակիչներ են։ Այս մասին հայտնում են Արցախ-տեղեկատվական շտաբից։
Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտար համայնքում: Եվս 2 նոր դեպք է հաստատվել Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:
Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







