2020-ի հունիսի 24-ին կազմվել է 1707 վարչական արձանագրություն, 939-ը՝ Երևանում: Այդ մասին Կառավարության նիստում ասաց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Ոսիկանապետը հայտնեց, որ բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն:
«Մեկ օրում ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում: Խնդիրը բակերում իրավիճակն է, շեշտը դրված է հենց բակերում վերահսկողության վրա»,- ասաց Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ վերահսկողական աշխատանքներին ներգրավված է այլ գերատեսչությունների 433 աշխատակից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական օջախները բակերն են, շենքերը և թաղամասերը և պետք է ուշադրություն դարձնեն բակերին, հատկապես՝ երեկոյան ժամերին, և այստեղ մեծ աշխատանք պետք է կատարեն ՏԻՄ-երը։
Կառավարության ղեկավարը կրկին կոչ արեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







