Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:49

2019 թ-ի բարեփոխումները դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության վրա. ԿԲ նախագահ

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում  2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս նշեց  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ 2019 թվականին տնտեսական աճը զգալի գերազանցել էր պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը, պահպանվել էր մակրոտնտեսական կայունությունը: «2019-ի ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2018-ի համեմատ նվազել է 41.4 մլրդ դրամով և կազմել ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա: Ցածր պակասուրդի պարագայում 1.3 տոկոսային կետով նվազել է 2019 թվականի ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը, կազմել 50 տոկոս»,-նշել է Գալստյանը։

Նա նշել է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի արդյունավետության աճով դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+