Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 212 501-ի, մահվան ելքերինը՝ 9996-ի, արձանագրվել է առողջացման 172 096 դեպք: Այս մասին հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 2531 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 501-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 133 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 9996 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 172 096 դեպք է գրանցվել։
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







