Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:40

Ունեցանք 250-260 միլիարդ դրամի ֆինանսական ճեղք, անհրաժեշտություն եղավ դիմել ԱՄՀ-ին․ Հայրապետյան

Ունեցանք 250-260 միլիարդ դրամի ֆինանսական ճեղք, անհրաժեշտություն եղավ դիմել ԱՄՀ-ին․ Հայրապետյան
Finansneri naxararutyan asulisy

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը:

Օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացը, ինչպես նաև Հիմնադրամից փոխառու միջոցների ներգրավման 2009 թվականի համանման նախադեպը` Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացումը համարում են նպատակահարմար:

Հայրապետյանի խոսքով՝  առողջապահական խնդիրներով պայմանավորված, տնտեսական աճի կանխատեսումներում կունենանք 2 տոկոս ՀՆԱ իարկան աճի նվազում, այնինչ բյուջում նախատեսված էր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ըստ նրա, սա ազդեց մի կողմից պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, մյուս կողմից՝  կառավարության հակացիկլիկ քաղաքականության վրա․ ունեցանք 250-260 միլիարդ դրամի ֆինանսական ճեղք, անհրաժեշտություն եղավ դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին՝ բյուջեի ֆինանսավորումը կայուն ապահովելու համար։

«Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց փոխնախարարը:

Նշվում է, որ նամակ-համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ ֆինանսական պարտավորությունները.

Հիմնադրամը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկային միջոցներ 231.656 միլիոն ՀՓԻ գումարի չափով, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով` առաջին մասնաբաժինը 205.942 միլիոն ՀՓԸ-ի և երկրորդը` 25.714 միլիոն ՀՓԸ-ի չափով:

Վարկի մարման ժամկետը 5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3.25 տարի: Վարկի մայր գումարի մարման ժամանակացույցը փոխկապակցված է մասահանումներին, և վարկային միջոցներից մասհանված յուրաքանչյուր մասնաբաժին ենթակա է մարման 8 հավասարաչափ եռամսյակային վճարումներով` սկսած մասհանման ամսաթվից 3.25 տարի հետո:

Վարկի տոկոսադրույքը բաղկացած է.

(1) ՀՓԻ-ի շուկայական տոկոսադրույքից և փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է Հիմնադրամի կողմից շաբաթական կտրվածքով` նվազագույն դրույքաչափը կազմում է 0.05% (18.05.2020թ. դրությամբ այն փաստացի կազմել է 0.0026%, ուստի ենթակա է կիրառման նվազագույն դրույքաչափը), իսկ մարժան սահմանվում է Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար և ներկայումս կազմում է 1%:

(2) տոկոսավճարի հավելավճարից, որը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ (ներկայումս այն կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ): Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար վճարվում է հավելավճար 2% դրույքաչափով, երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` հավելավճարի դրույքաչափը ավելանում է 1%-ով:

Ծառայության վճարը վճարվում է միանվագ` յուրաքանչյուր մասհանված գումարի
0.5%-ի չափով:

Պարտավորության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ եւ համամասնորեն վերադարձվում է` ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավորության վճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի
115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով`  քվոտայի 115%-ից մինչեւ 575%-ի դեպքում, եւ 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարի դեպքում:

Այսպիսով` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով և ժամկետներում սպասարկել և մարել վարկը:

Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ—համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը հավանության է արժանացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+