Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում կառուցվում են կամ մասնակի նորոգվում մանկապարտեզներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը հայտնել է, որ նախորդ տարի մեկնարկել են և այժմ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Ծովասար համայնքներում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները:
«Լոռու մարզի Արևաշող համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրով «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ»,- գրել է Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







