Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 9,359,372 մարդ, ապաքինվածների թիվը՝ 5,046,272, մահվան ելքերի թիվը՝ 479,879: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 2,424,418 դեպք։ Մահացել է 123,475 մարդ, ապաքինվել է 1020,403 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, այս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,151,479 դեպք, մահացել է 52,771 մարդ, ապաքինվել է 613,345 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 599,705 դեպքով, մահացել է 8,359 մարդ, ապաքինվածների թիվը՝ 356,429։
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 456,183 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 14,483, ապաքինվածների թիվը՝ 258,685:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 306,210 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 42,927 ։
Այնուհետև հաջորդում է Իսպանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակվելու 293,832 դեպք, մահերի թիվը՝ 28,325։
Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի 260,810 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8,404, ապաքինվել է 148,437 հիվանդ:
Չիլիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 250,767 դեպք, մահացել է 4,505, ապաքինվել է 210,570 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







