Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Գյուղի 22-րդ միջհամայնքային փողոցը գլխավոր ճանապարհին կապող հիմնական փողոցն է, որով անցնում է տրանսպորտային միջոցների 80 տոկոսը։
«Այս տարի Արծվանիստում սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է նաև նոր ջրատար, որն ապահովելու է շուրջ 3000 շահառուի անխափան ջրամատակարարումը»,- գրել է Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







