Արցախում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6 դեպք է արձանագրվել: COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը 103 է։ Արցախի Հանրապետությունում հունիսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է գրանցվել, 65 հիվանդ արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Այս պահին մեկուսացման մեջ 74 քաղաքացի կա, անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 1688: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







