Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրգործի քննության ներկա փուլում ներգրավված է 30 անձ:
Այս մասին այսօր Արմենպրես մամուլի ակումբում, անդրադառնալով 2020 թ. ապրիլի 28-ի Գավառ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, հայտնեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Արմեն Միքայելյանը:
Քննիչը տեղեկացրեց, որ հանցագործություն կատարած անձանց ոչ ամբողջ շրջանակն է պարզվել, բայց փոխհրաձգության վայրում զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցները պարզվել են, իսկ մնացածի մասով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչը ներկայացրեց նաև դեպքերի նախապատմությունը: Ըստ այդմ՝ դեռևս մարտ ամսվա կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբոր որդու՝ Արամ Հայթյանի կողմից զուգարանում թքելու պատճառով վիճաբանություն է տեղի է ունեցել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջև, որի հետևանքով Արման Մելքոնյանը ստացել է մարմնական նվասվածք: Դրանից հետո մարտի 23-ին 18:00 -ի սահմաններում Գավառ քաղաքում Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իսկ 2020 ապրիլի 28-ին ժամը 17:00-ից մինչ փոհրաձգութունը Արմեն հայթյանի կողմանկիցները նրան պատկանող մեքենայով հետապնդում են Հովիկ Հակոբյանի մեքենան, որի ղեկին լինում է Արման Մելքոնյանը և Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին հաջողվում է փայտե մահակով կոտրել Հովիկ Հակոբյաանի ավտոմքենայի դռան ապակին:
Այս դեպքերին հաջորդել է փոխհրաձգությունը:
Անդրադառնալով, այս դեպքերում քրեական հեղինակությունների ներգրավվածությանը՝ քննիչը նշեց, որ Գավառի դեպքերի գործով ներկա փուլում քրեական հեղինակություն հանդիսացող անձանց տվյալներ չկան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







