Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ մեկնարկած «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում հունիսի 21-ի երեկոյան ռմբակոծության է ենթարկել Հաֆթանին շրջանում գտնվող քրիստոնյաներով բնակեցված Իսըվ Ավա գյուղը։ Այս մասին հայտնում է քրդական «AnfTurkce» լրատվականը, փոխանցում է ermenihaber-ը։
Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչների հարվածներից մեծ վնաս են կրել նշյալ շրջանի գյուղացիների այգիներն ու հողամասերը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական օդուժը ռմբակոծել է նաև Իրաքի Զախո քաղաքի հարակից բնակավայրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Արծվի մագիլ» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։
Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծություններ հասցնել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջաններին։ Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







