Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է․ Տոնոյան

Իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է․ Տոնոյան

Սահմանադրական դատարանի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդադառնալով ՍԴ փոփոխությունների վերաբերյալ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

«Առանց հեգնանքի, սարկազմի ասում եմ, որ իսկապես ցավ եմ ապրում, որ ատակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իիշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ»,-ասաց նա:

Նա նշեց, որ սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատների հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, իսկ հետո չեղարկելուց` հիմա էլ այս ՍԴ փոփոխությունների նախգիծը գալիս է վկայելու այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան, և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ:

«Ես հասկանում եմ, որ գուցե իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց օրենքով պարտավորված գործառույթները չի կատարել»,-ասաց նա և վերջին անգամ սթափության կոչ արեց իշխանություններին՝ նշելով, որ այսօր դրա ժամանակը չէ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ կա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որն աշխատում է այս ուղղությամբ, պետք չէ բերել իրավակկան անլիարժեք փաստաթուղթ, իսկ այս նախագծը հակասում է Սահմանադրության առաջին, երրորդ մասերին, միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ: Նա նշեց, որ մասնակցելու են նիստին, շարունակում են օրենսդիր գործունեությունը՝ ներկայանցելով հիմնավոր հակափաստարկները, և իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանավորվելու կամ չկալանավորվելու հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+