Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:14

Ինչպես Ալեքսիս Օհանյանը դարձավ ճնշվածների իրավունքների համար պայքարողներից մեկը․ Forbes

Forbes-ը պատմել է Ալեքսիս Օհանյանի պատմությունը`«Համացանցի քաղաքապետը․ ինչպես Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձավ ճնշվածների իրավունքների համար գլխավոր պայքարողներից մեկը» վերնագրով հոդվածում։

«Ալեքսիս Օհանյանն ունի 70 մլն դոլար և աշխարհը փոխելու մեծ ցանկություն», — գրում է հեղինակ Դարյա Շիպաչովան՝ նշելով, որ հունիսի 5-ին՝ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից տասը օր անց, Օհանյանն անսպասելիորեն հայտնել է Reddit ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին, որպեսզի զբաղվի աշխարհում անարդարության դեմ պայքարով՝ առաջին հերթին ռասիզմով: Օհանյանն իր նախկին գործընկերներին համառորեն պնդել է՝ իր փոխարեն վերցնել սևամորթ թեկնածուի։

Բացի այդ, գործարարը խոստացել է, որ Reddit-ի իր բաժնետոմսերից ստացված ամբողջ հետագա շահույթը նա կուղղորդի ռասիզմի դեմ հանդես եկող համայնքներին:

Black Lives Matter (BLM) շարժման իր առաջին ներդրումը նա արդեն արել է՝  Know Your Rights Camp կազմակերպությանը փոխանցելով մեկ միլիոն դոլար, որն օգնում է սևամորթ երիտասարդներին պայքարել իրենց իրավունքների համար և դիմակայել ոստիկանական բռնությանը», — գրում է նյութի հեղինակը։

Հոդվածում նշվում է, որ պատկանելության հարցը միշտ հուզել է Ալեքսիս Օհանյանին … նա ներկայանում է որպես «անօրինական ներգաղթյալի որդի»։ Օհանյանի հայրական գծով պապն ու տատը ԱՄՆ փախել են Հայոց ցեղասպանության ժամանակ, որը տեղի է ունեցել 1915-1923թթ.: Այդ շրջանում այն տարածքներում, որոնք վերահսկում էին թուրքերը, տեղական զորքերը սպանում էին էթնիկ հայերին. մոտ 1,5 մլն մարդ է զոհվել: Այնպես որ, ազգային թշնամանքի հարցը Ալեքսիսի համար շատ անձնական է։

Նա նաև հիշեցնում է, որ Ալեքսիսի դուստրը՝ երկու տարեկան Օլիմպիա Օհանյանը, թուխ մաշկ ունի, ուստի նրա ծնվելուց հետո ռասիզմի դեմ պայքարի հարցն ավելի արդիական է դարձել նրա համար:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալեքսիս Օհանյանը անսահման հավատում է մարդկանց, ինչպես նաև, որ խոսքի ազատությունն ու արվեստը աշխարհը դարձնում են ավելի հիասքանչ։

2012 թվականին ամերիկյան Forbes-ը նույնիսկ Օհանյանին անվանել է «համացանցի քաղաքապետ» այն բանից հետո, երբ Ալեքսիսը Reddit-ի օգտատերերի անունից պայքարում էր ամերիկյան կառավարության Stop Online Piracy Act նախագծի դեմ (օրենքի համաձայն՝ ցանկացած կայք կարելի էր արգելափակել առաջին բողոքից, եթե ինչ-որ մեկը կասկածեր «հեղինակային իրավունքների խախտման» մեջ): Արդյունքում՝ բողոքներից հետո օրենսդիրները հրաժարվել են նախագծի ընդունումից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+