Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն․ Մարուքյան

Խորհրդարանի դահլիճում մենք ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան, որ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես նաև ասել եմ, որ հնարավոր է՝ խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել: 87 մարդ վստահ եմ՝ հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք իրենց համոզմունքն արտահայտել են և այն հաստատվել է դատարանի որոշումով։

Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում նաև հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն, քրեական գործի նյութերը բաժանված է եղել նախարարներին, որն անթույլատրելի է և քաղաքական կոնտեքստ ունի։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իշխանփոխության վերաբերյալ որևէ օրակարգ պատկերացնո՞ւմ են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, Մարուքյանը պատասխանեց,. «Մեզ համար, քանի դեռ օրական 600 մարդ համավարակով պայմանավորված դառնում է վարակակիր, իրական 10 և ավելի մահեր ենք ունենում, մենք որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում, բայց նաև ասել ենք, որ համավարակի ավարտից հետո կամ թվերի նվազումից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»:

Քննիչ հանձնաժողովի մասով էլ Մարուքյանը նշեց, որ լավ գաղափար է, իրենցն է և խորհրդարանում կա երկոււ հանձնաժողով, որը ղեկավարվում է ընդդիմադիր ուժի կողմից, մեկ այլ հանձնաժողով պետք է ղեկավարվի ԼՀ խմբակցության  ներկայացուցչի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+