Ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծրագրում է շարունակել իր վերկանգնողական բուժումը, այս մասին Ռիա Նովոստի գործակալությանը հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Քոչարյանը պլանավորել է շաբաթվա ընթացքում ավարտել իր վերականգնողական բուժումը, գնահատել ստեղծված ներքաղաքական իրադրությունը, ծրագրերի կազմել տեսանելի ապագայի համար»,-ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով:
Նախկին նախագահի ընտանիքին և ընկերներին հաջողվել է հավաքել գրավի համար պահանջվող գումարը և Քոչարյանն այժմ տանն է:
Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







