Արցախում ևս 2 քաղաքացի է հաղթահարել նոր կորոնավիրուսային վարակը։ Այս մասին Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ նշել են Առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Արցախում հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







