Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործը

20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործը

ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման կապակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով մի ակնթարթում միանգամից մի քանի քրեական գործ հարուցվեց  ժողովրդի սերը վայելող, նրա շահերի համար պայքարող Գագիկ Ծառուկյանի դեմ»,-նշված է հայտարարության մեջ։

ԽԽՄԿ կենտրոնական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ տեսնում է Արևմտյան խորհրդականների ձեռքը, որոնք, ըստ Կոմկուսի, քաոս և «գունավոր հեղափոխություններ» են սերմանում եղբայրական հանրապետություններում, որոնք միջամտում են այդ երկրների ներքին գործերին և հետապնդում են իրենց անձնական քաղաքական շահերը։

«Արդյունքում դա կհանգեցնի հանրապետությունում առանց այդ էլ ոչ դյուրին ներքին իրավիճակի ապակայունացմանը և հերթական «Մայդանի հեղափոխության» ու քաղաքացիական դիմակայության։ Հիմա, փաստորեն, հաշվեհարդար է տեղի ունենում մի մարդու նկատմամբ, ով ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունը և հարգանքը»,-նշում են կոմունիստները։

ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միությունը հայտարարել է, որ համակարծիք է Հայաստանի Կոմունիստական կուսակցության այն կարծիքի հետ, որոնք Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ժողովրդի ընտրյալ եւ իր ժողովրդի արժանի զավակ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբ են հանդես գալիս:

ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության Կենտրոնական Խորհուրդը ամեն կերպ աջակցում է «Բարգավաճ Հայաստանի» անփոփոխ առաջնորդ և ժողովրդի  ընտրյալ Գագիկ Ծառուկյանին։

«Դադարեցրեք քաղաքական հաշվեհարդարն ու հալածանքը նրա ու նրա ընտանիքի նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+