Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19708-ի: Հունիսի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 8854 է, փաստացի բուժվում է 10409-ը, գրանցվել է մահվան 332 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 93,786 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 113-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության18033 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







