«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների ընդամենը 0,1 տոկոսն է (10 մարդը), այդ թվում նաև ևս ,որ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում: Շատ ավել չեմ ստանում, մի քիչ ավել, բայց ոչ շատ»,-Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) գազի սակագնի շուրջ քննարկումների ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ անդրադառնալով ընկերությունում աշխատակիցների բարձր աշխատավարձերի մասին խոսակցություններին:
Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատում է 7000 մարդ, որի 99,9 տոկոսը 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ չեն ստանում:
Նրա խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» չի կարելի համեմատել ոչ ատոմակայանի, ոչ ՀԷՑ-ի ոչ էլ այլ կառույցի հետ՝ ոչ աշխատավարձերով, ոչ աշխատողների թվաքանակով, ոչ էլ տարբեր մոտեցումներով:
Լրագրողների հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ասաց, որ 1000 աշխատատեղ կկրճատվի, իսկ մյուսների աշխատավաձը կնվազի:
Թադևոսյանը նշեց, որ 10 օր առաջ նամակ է ուղարկել Գազպրոմին, որ նվազեցնեն իր աշխատավարձը, որպեսզի ինքը ևս զգա այն բեռը, ինչը մյուսները:
Նա նշեց, որ 50%-ով կկրճատվեն հսկիչները՝ ոչ պակաս, քան 800 հոգի:
Նա խոստացավ, որ դրանից անվտանգությունը չի տուժի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







