Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել զբոսաշրջային վայրերում
ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի զբոսաշրջային մի շարք վայրերում քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







