Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Յաղդանում մինչև 90 հոգի է ապրում. ի՞նչ եք կարծում, քանի՞ բանկոմատ կա այնտեղ. Մանե Թանդիլյան

Յաղդանում մինչև 90 հոգի է ապրում. ի՞նչ եք կարծում, քանի՞ բանկոմատ կա այնտեղ. Մանե Թանդիլյան

«Թե  որքանով են թոշակառուները պատրաստ իրենց իմացության մակարդակի վրա օգտվելու անկանխիկ կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, մեկ հարց է, մեկ այլ հարց է, թե ինչքանով են ենթակառուցվածքները պատրաստ անկանխիկ եղանակով սպասարկել թոշակառուներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է անցնել կենսաթոշակի անկանխիկ վճարման համակարգին։

Պատգամավորի խոսքով՝ այսօրվա ենթակառուցվածքներն ամբողջողվին պատրաստ չեն կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով սպասարկելու։

«Մեր երկրում 273 բնակավայր կա, որ ունի մինչև 300 բնակիչ։ Մենք նաև ունենք մինչև 90 բնակիչ ունեցող բնակավայրեր՝ Ջիլիզա, Յաղդան, որտեղ մեծամասամբ ապրում են թոշակառուներ, ի՞նչ եք կարծում՝ քանի՞ բանկոմատ կա այդ գյուղերում։ Կարծում եմ՝ պատասխանը Ձեզ հայտնի է։ Իսկ Ջիլիզայից 30 կմ հեռավորության վրա է գտնվում մոտակա համայնքը, որտեղ բանկոմատ կա, և կենսա թոշակառուն կկարողանա գումար հանել։

Ի՞նչ եք կարծում, սահմանված ժամկետներում հնարավո՞ր է այդ գյուղերում ենթակառուցվածքներ ստեղծել և որքանո՞վ այն նպատակահարմար կլինի բանկի համար։ Այդ տիպի գյուղերը բազմաթիվ են։ Երաշխավորո՞ւմ եք արդյոք, որ տարեց մարդիկ հնարավորություն են ունենալու օգտվել այդ համակարգից»,- նշեց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+