Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Նորմալ եմ համարում, որ կուսակցությունն ունենա մեդիա և տարածի իր գաղափարները․ Անի Սամսոնյան

Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ չնայած բավականին մեծ աշխատանք է տարվել, բայց օրենքը ժամանակակից համարել չի կարելի, քանի որ ներառված չէ էլեկտրոնային մեդիան։

«Գիտենք, որ էլեկտրոնային մամուլը ևս թողարկում է տեսալսողական արտադրանք, և անհրաժեշտ է ունենալ օրենք, որը կկարգավորի նաև այդ դաշտը։ Գուցե՞ ավելի ուշ բերեինք օրենքը, բայց ունենային էլեկտրոնային մամուլը կարգավորելու մեծանիզմներ։ Դա գուցե ավելի ճիշտ կլիներ»,-նշեց պատգամավորը։

Սամսոնյանը ողջունեց, որ որոշ հոդվածներ օրենքից հանվել են, որովհետև լրագրողական էթիկային վերաբերող ոչ բոլոր հարցերը կարող են բերվել օրենք, դրանք կարող էին խիստ բացասական ազդել լրագրողի մասնագիտական աշխատանքի վրա։

Սամսոնյանը նշեց, որ մեր իրողության մեջ կան հեռուստաընկերություններ, հեռարձակողներ, որոնք ունեն կուսակցական պատկանելիություն և տարածում են կուսակցական գաղափարներ, ինչին ինքը շատ նորմալ է վերաբերվում, բայց  հակասություն է առաջանում ինքնուրույնության երաշխիքի հետ կապված։

«Բնական է, եթե կուսակցությունն ունի մեդիա, ապա տարածելու է կուսակցական գաղափարները, սա կարո՞ղ ենք համարել կուսակցության միջամտություն տեսալսողական արտադրանքի թողարկմանը, և հոդվածի խախտում արձանագրել օրենքում»։  Սամսոնյանը վերահաստատեց այն պնդումը, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովի անդամները նշանակվում են վարչապետի կողմից, սակայն Հայաստանը խորհրդարանական երկիր է, և խորհրդարանը պետք է ընտրի անդամներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+