Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:14

Ես մշտապես եղել եմ ու կլինեմ լրագրողների անխոչընդոտ գործունեության պաշտպանը․ Միրզոյան

«Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ ու շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանը և լրագրողների գործունեությունը խոչընդոտելու ցանկացած փորձ կդատապարտեմ»: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  նախօրեին ԱԱԾ-ի մոտ լրագրողների ու ոստիկանների միջադեպին:

«Ես կադրերը չեմ տեսել, լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, զուգահեռ լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել։ Կրկնում եմ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել»,- ասել է Միրզոյանը:

ԱԺ նախագահը շեշտել է, որ էական են կատարվածի մանրամասները, ու եթե որևէ խախտում կա, պետք է ծառայողական քննություն անցկացվի:

«Գուցե այն պահին, երբ դուք հարցազրույց եք վերցրել, զգուշացվել և խնդրանք է եղել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացման արգելքին, ես չգիտեմ, իսկապես մանրամասներն էական են, եթե որևէ կերպ խախտվել է, իհարկե ես դատապարտում եմ և կարծում եմ, որ պետք է լինի ծառայողական քննություն, բայց միևնույն ժամանակ պետք է լրագրողներն էլ հասկանան, որ կանոնները, օրենքները համընդհանուր են և որևէ մեկին, ինչպես ոչ քաղաքական գործչին, ինչպես ոչ գործարարին այնպես էլ լրագրողին չի դասում օրենքից վեր»,-նշել է Միրզոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+