ԲՀԿ խմբակցության պագամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել էր. «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալողների վզներից բռնելու է եւ այս դահլիճից դուրս է շպրտելու: Չեմ կասկածում»։
Ի պատասխան Իվետա Տոնոյանը նշեց, որ իր համար այլևս դադարել է տարօրինակ լինել այն լեկսիկոնը, որով վարչապետը խոսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին. «Մեզ արդեն քաջածանոթ են փաստորեն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և նմանատիպ այլ ձևակերպումները։ Այսօր դրանց նաև ավելացել է դահլիճից դուրս շպրտվելու տերմինալոգիան։ էնտեղ ես մի տերմինալոգիա էլ տեսա, որ իրենք պատրաստվում են իրենց հանդեպ քննադատությամբ հանդես եկողներին սովորեցնել, թե ինչպես պետք է խոսել»։
Ինչ վերաբերվում է վարչապետի հնչեցրած գնահատականներին, ապա Տոնոյանը նշեց, որ դրանց մեջ բովանդակային առումով արձագանքելու որևէ բան չի տեսնում. «Ընդամենը կասեմ հետևյալը․ խորհուրդ եմ տալիս պարզապես, հորդորորում եմ՝ ցայտնոտի մեջ չընկնել մեր քայլերից, մեր քննադատություններից, որովետեւ մենք առաջնորդվելու ենք մեր նախծանշած սցենարով, մենք շատ հստակ գիտենք, թե ինչ քայլեր ենք իրականացնելու, և մենք իսկապես անելու ենք այն, ինչի մասին խոսել ենք մի քանի օր առաջ մերև հրատապ նիստի շրջանակներում և ինչի մասին նաև բարձրաձայնել ենք նախօրեին խորհրդարանում»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






