Այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանի դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպեսզ ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևվորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով.
«Ընդ որում խոսքը այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողվրդկան շրջանակներում անվանում են՝ «ղազագիր»: Պարզում է՝ այդ մարդիկ հարգալից են վերաբերվում, երբ հարգալից չլինելը կոնկրետ իրենց համար կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել»,-նշեց վարչապետը:
Փաշինյանը շարունակեց.
«Համոզված եմ, որ հայ ժողովուրդը «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալողների վզներից բռնելու է եւ այս դահլիճից դուրս է շպրտելու: Չեմ կասկածում»:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



