Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը»,- գրել է նախարարը։
Թորոսյանն ընդգծել է, որ իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
Նախարարն ընդգծել է, որ անխտիր բոլորս պետք է կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը և պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1256527787866817/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







