Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Ինչու են մեծ գումարներ դնում ոչ ձեռնտու մեդիա ոլորտում, ուրեմն մի բան կա. Իգիթյան

Ինչու են մեծ գումարներ դնում ոչ ձեռնտու մեդիա ոլորտում, ուրեմն մի բան կա. Իգիթյան

Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ովքեր են զանգվածային լրատվամիջոցների սեփականատերերը և ինչ մասնաբաժին ունեն:

Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ժողովուրդն իրավունք ունի ստանալ որակյալ նորություն: Բոլորի համար պարզ է, որ ժամկետանց ապրանք ունեցող սուպերմարկետը պետք է փակվի,  վատ բժշկակական ծառայություն մատուցող հիվանդանոցը, անկախ այն բանից, մասնավոր է թե պետական, պետք է որակյալ ծառայություն մատուցի, ուրեմն ինչու՞  չպետք է մտածենք, որ հասարակության քաղաքացին ունի որակյալ ինֆորմացիա ստանալու խնդիր»,-ասաց պատգամավորը:

Նրա  խոսքով՝ մեդիաբիզնեսը ձեռնտու բիզնես չէ, բայց նախկին օլիգարխներն իրենց գումարները դնում են մեդիա ոլորտում:

«Ուրեմն մի բան կա: Այդ ոլորտում կարելի է ստվերային ձևով մեծ գումարներ պտտել՝ հասարակությանը չտեղեկացնելով՝ ինչ գումարներ են դրանք և ինչի համար են ծախսում»,-ասաց Իգիթյանը՝ ավելացնելով, որ նման ներդրումներն արվում են իշխանությանը վարկաբեկելու համար, իսկ դրանից տուժում է երկիրը:

Ըստ նրա՝ պետք է  փակել կոռուպցիայի և փողերի լվացման հնարավորությունը, ինչպես նաև կանխել մանիպուլյացիան:

Իգիթյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ ինֆորմացիան պետք է  դուրեկան լինի իշխանությանը, այլ այն, որ քաղաքացին պետք է ստանա որակյալ ինֆորմացիա:

Իգիթյանը նշեց, որ Եվրոպայում ևս դրա մասին են խոսում.

«ԵԽԽՎ հայտնի պատգամավորների հետ նախաձեռնել ենք մի բանաձև, որը սրա մասին է ասում՝ «ժողովրդի իմանալու իրավունքը»,-ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+