Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ խոսքը «Հայրենիք» ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:
«Դա լինելու է նախաձեռնող կորիզը, այն կազմը, որը հետագա գործողություններն իրականացնելու է: Բայց կան այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, խոսքն արտախորհրդարանական ուժերի մասին է, որոնց հետ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք ստեղծված իրավիճակը: Նրանք նույն կերպ մտահոգված են, ներկայացնում են խնդրահարույց ոլորտներ, որտեղ ամբողջությամբ ձախողումներ են տեից ունեցել և մենք կարծում ենք, որ ընդհանուր եզրեր ունենք նրանց հետ միասնական աշխատելու»,- ասաց Էնֆիաջյանը։
Ուժեր կան, որ հայտարարություններով էլ են հանդես եկել: Օրինակ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մեր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները մենք արդեն հրապարակայնացրել ենք: Եթե կունենանք որևէ մի կուսակցության հետ հստակ գործողություններ իրականացնելու, բնականաբար կհրապարակենք»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







