Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ուժ կիրառելու պոտեցիալը օգտագործվելու է ըստ անհրաժեշտության՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև երեկ ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպին՝  նշելով, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել, ինչը շատ կարևոր է և նրանց աշխատանքի բարձր գնահատականն է:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ դիմաց ոստիկանությունը ԱԺ ԲՀ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, փորձել է հարկադիր հեռացնել ԱԱԾ շենքի դիմաց հավաքված անձանց, այդ թվում նաև՝ լրագրողներին ու օպերատորներին։

«Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը մոտեցավ ներողություն խնդրեց, որովհետև այդ թոհուբոհի մեջ ոստիկանության գործողությունների ընթացքում միգուցե եղել են բացթողումներ և ոստիկանությունը, չսապասելով քաղաքական գնահատկանի, իր արձագանքը տվեց, որն աննախադեպ բան է և որը ես շատ բարձր եմ գնահատում», — ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ոստիկաններին կատարված աշխատանքների համար։

Նա նշեց, որ եթե կիրառված ուժը համաչափ լիներ Ոստիկանությունը ներողություն չէր խնդրի։

Դիտարմանը, թե որքանո՞վ է օրինաչափ համարում ոստիկանի այն ռեպլիկը, որ դա դեռ նրանց ամբողջ պոտենցիալը չէր, Սիմոնյանը նշեց, որ եթե լինեն օրինխախտումներ, ուժ կիրառելու պոտեցիալը օգտագործվելու է ըստ անհրաժեշտության՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում։

Ճշտող հարցին, թե դա վերաբերում է նաև լրագրողներին,  Սիմոնյանը կոչ արեց չսադրել.

«Ես ձեզ խնդրում եմ, ես դրա մասնագետն եմ, մի փորձեք նման բաներով զբաղվել»,-եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+