Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ-ից։ Լրագրողների հետ հանդիպմանը նա եւս մեկ անգամ շեշտեց, որ սա շինծու և կեղծ գործ է, խորհուրդ տվեց ևս մեկ անգամ դիտել ավելի վաղ ԱԺ-ում տեղի ունեցած իր ելույթը։
«Վաղը կքննարկենք կհասկանանք ինչ ենք անում»,- նշել է Ծառուկյանը, ապա հորդորեց հավաքվածներին տուն գնալ։
Այնուհետև ոստիկանության և լրագրողների միջև հրմշտոց սկսվեց և վերջիններս հեռացվեցին տարածքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







