Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:03

Վաղվանից քաղաքացիների համար պարտադիր կդառնա անձը հաստատող փաստաթուղթ ունենալը. Վարչապետ  

Մեծանալու է դիմակների կրման կարգապահության վերաբերյալ վարչական վերահսկողությունը:

Այսօր պարետատան նիստից հետ  վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  դիմակների կրման կարգապահությունը մեծացնելու համար նոր որոշումներ են ընդունվել.այսուհետ քաղաքացիները դիմակ չկրելու համար կտուգանվեն ՝ 10 հազար դրամ, իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ:

Քաղաքացիները տանից դուրս գալուց պետք է իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենան: Խոսքը՝  անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:

«Շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնների խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստաթուղթ, ինչի հետևանքով պրոցեսի արդյունավետությունը տուժում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անձնագիր չկրելը և դիմակների կանոնների խախտելը՝ կդիտվեն առանձին իրավախախտումներ և առանձին կենթարկվեն տուգանքի:

Փաշինյանը տեղեկացնեց, որ հանրապետությունում վարչական վերհսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը և վերահսկողությունը կկրկնապատկվի:

«Վաղվանից պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան և պետական այլ մարմնի ներկայացուցիչ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել վերահսկողությունը»,-ասաց Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+