Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:32

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցելու այս ֆարսին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով 2018թ.-ից առ այսօր իշխանության կողմից ԲՀԿ-ի լեգիտիմության վերաբերյալ հնչած գնահատականները:

Մարուքյանը ԲՀԿ առաջնորդի մասին իշխանության նախկին և ներկայիս հայտարարությունները հակասական համարեց՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունները պետք է համադրել, որպեսզի հասկանալի լինի վերջինիս անկեղծ և ազնիվ լինելու չափաբաժինը: Մարուքյանն ասաց, որ իշխանությունը ԲՀԿ քաղաքական լեգիտիմությունը ճանաչել է, երբ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել ընտրություններից հետո։

Նա հիշեցրեց 2018-ի օգոստոսի 11-ին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրություններում հաղթելու պրակտիկան, և ընտրակաշառք բաժանած ուժերը քաղաքականության մաս չպիտի դառնան: Այնուհետև մեջբերեց 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ընկերության բացման արարողությանը Փաշինյանի ասած խոսքերը, որ Հայաստանում օլիգարխներ չկան։

Նա հիշեցրեց, որ երբ  խորհրդարանը ձևավորվում էր, «Բարգավաճ Հայաստանը» զբաղեցնում է երկրորդ տեղը, Փաշինյանն էլ հայտարարել է, որ ամենամեծ ընդիմադիր խմբակցությունն է, և, հետևաբար, այս խմբակցությունից պիտի ընտրենք ԱԺ փոխխոսնակ:

«Դրանով դուք ճանաչում եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առողջ ուժ լինելու հանգամանքը: Եկեք ազնիվ խոսենք. այդ  ո՞նց եղավ, որ երբ Բարգավաճը ձեզ պետք եղավ, լավ ուժ էր, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր: Արդյոք օրենքի ընտրողական կիրառման հանգամանք չկա՞: Ժամանակին ճանաչել եք այս մարդկանց լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Ո՞նց եղավ, որ ձեր նախարարը հրապարակում է նախաքննական նյութերը: Ե՞րբ է նման բան եղել, ես չեմ հիշում: Ես հիմա իշխանությանն ասում եմ՝ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք չեք եկել փետրվարին՝ կալանավորելու:ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, և ասում ենք՝ սա ֆարս է», — հայտարարեց Մարուքյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+