Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, Պողոս առաքյալն ու Լենինն էլ են դատվել․ Վարդան Ղուկասյան

Բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, Պողոս առաքյալն ու Լենինն էլ են դատվել․ Վարդան Ղուկասյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով: Նա նշեց, որ երբ լսել է, որ դատախազը պետք է ելույթ ունենա և ներկայացնի ինչ-որ փաստեր,  պատկերացրել է, որ դա պետք է լինի Հայկ Հարությունյանի, Կուտոյանի, մայոր Յուզբաշյանի և նմանատիպ 2007 թվականին իրենց դեմ կատարված մահափորձի փաստերը, որոնք մինչև այսօր չեն բացահայտվել:

«Ցավում եմ, որ ոնց որ նախկիների կողմից քննադատվում էին, ոնց որ նախկինների կողմից ունեցվածքն էին խլում, մի խոսքով նույնը նորից կրկնվում է:  Ցավում եմ, երբ պատգամավորը խոսք է ասում, մարդիկ աշխատում են արագ կարգով թռնեն այդ պատգամավորի երեսին, բերանը փակեն, չթողնեն իր կարծիքը հայտնի։ Ես բազմիցս ասել եմ, որ եթե պետությունը եթե սեփականություն չունի եւ եթե գործարաների մասին հոգ չի տանում, անհատներն են անում: Գագիկ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել եւ պետական ոչ մի կառույցում չի աշխատել»,- ասաց Ղուկասյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կարողացավ սպորտային ոլորտում հարաբերություններ պահել, ամբողջ աշխարհում ճանաչվածություն ձեռք բերեցինք: «Այդ լորդերին կարողացավ բերել հասցնել մինչև Ղարաբաղ»,-ասաց նա և նշեց, որ կոնյակի գործարանը, մնացածը փակվի, ով է պատասխան տալու դրա համար:

Նա նշեց, որ այժմ  ավելի լուրջ խնդիրներ կան քննարկելու, երկիրը դժվարին իրադրության մեջ է:

«Բոլորն ասում են, որ 3 ամիս հետո սով է լինելու , փոխանակ այդ հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնել,  կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ այս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, այս թիմը հսկայական ձայներ ունի, այդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվելու, մարդիկ մեկը մյուսին նորից հիվանդացնելու են:

Իսկ այս պահի՞ն էր դա անհրաժեշտ, գուցե սրանից առաջ, գուցե սրանից հետո: Երբ ինձ հարցրին, թե օրենքը և խիղճն իրար հակասեն, որի՞ կողմնակիցը կլինես, ես պատասխանեցի՝ խղճի, որովհետև օրենքն էլ պիտի խղճից բխի: Պողոս առաքյալն ութ անգամ դատվեց, այնքան եք վախեցնում՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք»,- ասաց Ղուկասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+