«Քիչ առաջ ԱԺ-ի բակից Գագիկ Ծառուկյանը, լինելով դեռևս անձեռնմխելի, անգամ այն դեպքում, երբ հայտարարեց, որ գնում է ԱԱԾ, նրան բերման ենթարկեցին, մինչդեռ առանց Ազգային Ժողովի համաձայնության՝ անձ ազատությունը չէր կարող սահմանափակվել»,-Ազգային Ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիության հարցը քննարկելիս հայտարարեց ԲՀԿ-ական Շաքե Իսայանը:
Պատգամավորի խոսքով՝ Իշխանությունները խախտել են անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության և ցուցմունք տալուց հրաժարվելու իրավուքը:
Իսայանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մեղավորությունն ապացուցող որևէ փաստական տվյալ չկա, իսկ ԱԱԾ վկայակոչված 4 կասկածյալների ցուցմունքները բացառապես վերաբերում են Վազգեն Պողոսյանի գործողություններին և որևէ նշում չկա Գագիկ Ծառուկյանի հնաարավոր առնչության մասին:
«Որևէ վերաբերելի փաստական տվյալ չի բերվել, որը կապացուցի Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը ենթադրելի ընտրակաշառք բաժանելու արարքին, քննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ՝ ընտրողների կաշառք տալու նպատակով Ծառուկյանի կողմից խումբ ստեղծելու և ղեկավարելու մասին»,-ասաց Իսայանը:
Դիմելով դատախազին՝ Իսայանը ասաց, որ կասկած չունի, որ Արթուր Դավթյանին դրա համար «մի յուղոտ պարգևավճար կտան»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







