Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով, որ 1915 թվականի հունիսի 15-ին Ստամբուլի Բայազետ հրապարակում կախաղան են բարձրացրել Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազը (Մաթտես Սարգիսեան) և նրա 19 զինակիցները։
«Երբ 1915 թվականի հունիսի 15-ին Փարամազին և նրա 19 կողմնակիցներին կախեցին Բայազետ հրապարակում, նրանց վերջին խոսքերը հետևյալն էին. Դուք կարող էք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։ 20-ի ազատության և հավասարության համար պայքարը շարունակվում է։ Հարգանքով գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առաջ» , — գրել է Կարո Փայլանը։
https://www.facebook.com/gpaylan/photos/a.798728810217037/3037897379633491/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







