«Ուզում եք մեղադրանք առաջադրել Ծառուկայնին կաշառք տալու համար, բայց այդ կաշառքը անհասցե չի եղել, այն ստացել են մարդիկ՝ իրենց անուն-ազագանուններով, դա երկկողմանի գործարք է, որի համար պատասխանատվության են կանչվում երկու կողմերն էլ: Այս մասին այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ նկատեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Վերջինս դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյոք կաշառք ստանալու գործով որևէ մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Դատախազը հայտնեց, որ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, բայց շեշտեց, որ շղթայի մեջ հանցավոր արարք դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանավության և նրանց արարքը քրեաիրավական գնահատականի է արժանանալու օրենքով սահմանված կարգով:
Սամսոնյանը հիշեցրերց, որ 2017 թվականին ԲՀԿ-ին ընտրել են 8000 մարդ և հետաքրքվեց՝ արդյոք արվել են քննչական գործողություններ, որպեսզի այդ մարդիկ կանչվեն պատասխանատվության:
Դավթյանը նկատեց, որ ընտրակաշառք տալու, կազմակերպելու և վերցնելու միջև հանրային վտանգավորության էական տարբերություն կա, բայց դա չի բացառում պատասխանատվությունը:
«Անհոգ եղեք, այդպես էլ լինելու է»-ասաց Դավթյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







